Միջազգային

Հնդիկ հաքերները Իսրայելի կողմից կիբերպատերազմի մեջ են մտել Համասի դեմ

Հնդիկ հաքերները Իսրայելի կողմից կիբերպատերազմի մեջ են մտել Համասի դեմ

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բախումը իսկական կիբերպատերազմ է առաջացրել, որին երկու կողմից էլ մասնակցում են հաքերային խմբեր ողջ աշխարհից: Այս մասին հայտնում է DNA թերթը՝ նշելով, որ հնդիկ հաքերները անցել են Իսրայելի կողմը և հարձակվում են պաղեստինյան կայքերի վրա։ 

Հաքերները հարձակվել են Պաղեստինի ազգային բանկի և հեռահաղորդակցության ազգային ընկերության կայքերի վրա։ «Հնդիկ հաքերները որոշել են թիրախավորել ՀԱՄԱՍ-ը՝ կոտրելով և փակելով խմբավորման պաշտոնական կայքը: Նրանք ներքաշվել են Պաղեստինի հետ կիբերպատերազմի մեջ»,- գրում է թերթը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական