Միջազգային

«Կոնֆլիկտային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում դեռ չի հանգուցալուծվել». Գալուզին

«Կոնֆլիկտային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում դեռ չի հանգուցալուծվել». Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը լայնածավալ հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիային, հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերություններին, ինչպես նաև հայ-ադրբեջանական խաղաղության բանակցության պայմանագրերին․

«Կարծում եմ, որ կոնֆլիկտային իրավիճակի վերջը դեռ չի հասել։ Այստեղ ակտուալ է մնում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Խոսքը այնպիսի կարևոր բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը՝ դրա հետագա սահմանագծմամբ, խաղաղության պայմանագրի ստորագրումը և շփումների հաստատումը հասարակական գործիչների, փորձագիտական ​​համայնքների, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականների միջև։ Այս ամենը, միասին վերցրած, պետք է հանգեցնի փոխադարձ ընդունելի նորմալացման պայմանների, որոնք կամրագրվեն ապագա համաձայնագրում։ Եվ Ռուսաստանը, որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի օգնել մեր երկու հարևանների միջև կայուն, հավասարակշռված պայմանավորվածությունների ձեռքբերմանը», - հայտարարել է Գալուզինը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական