Միջազգային

Իրանը հերքել է իր ներգրավվածությունը ՀԱՄԱՍ-ի հարձակումներում

Իրանը հերքել է իր ներգրավվածությունը ՀԱՄԱՍ-ի հարձակումներում

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը կիրակի հայտարարել է, որ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի պատմության ամենաարյունալի հարձակումներից մեկում, երբ իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորումը սպանեց 700 իսրայելցու և առևանգեց տասնյակներին․

«Պաղեստինի կողմից ձեռնարկված վճռական միջոցները լիովին օրինական պաշտպանություն են անօրինական սիոնիստական ռեժիմի կողմից յոթ տասնամյակ շարունակվող օկուպացիայից և նողկալի հանցագործություններից», - ասվում է ՄԱԿ-ի Իրանի առաքելության հայտարարության մեջ:

«Մենք վճռականորեն պաշտպանում ենք Պաղեստինին, սակայն ներգրավված չենք Պաղեստինի գործողություններում, քանի որ դա ընդունվում է բացառապես Պաղեստինի կողմից», - ասվում է ՄԱԿ-ում Իրանի առաքելության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական