Միջազգային

«Երկաթե թրեր» գործողության առաջին փուլն ավարտվում է. Նեթանյահու

«Երկաթե թրեր» գործողության առաջին փուլն ավարտվում է. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Երկաթե թրեր» գործողության առաջին փուլի ավարտի մասին:

«Առաջին փուլն ավարտվում է այս ժամերին մեր տարածք ներթափանցած հակառակորդի ուժերի ճնշող մեծամասնության ոչնչացմամբ»,- հայտարարել է Նեթանյահուն: 

Իսրայելի վարչապետը նաև նշել է, որ միևնույն ժամանակ սկսել են հարձակողական գործողություններ, և այն կշարունակվի անդադար և անխափան, քանի դեռ նպատակները չեն իրականացվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական