Նեթանյահուն խոսել է Բայդենի հետ և ասել նրան, որ կպահանջվի երկարատև պայքար, որում Իսրայելը կհաղթի:
Բայդենը հայտարարել է, որ լիովին պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին հայտարարել էր, թե առաջիկա օրերին պաշտպանության նախարարությունը կաշխատի, որպեսզի Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինքնապաշտպանության և քաղաքացիական բնակչությանը անխնա բռնությունից և ահաբեկչությունից պաշտպանելու համար: