ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը դատապարտել է Գազայի հատվածից Իսրայելի վրա հարձակումները և կոչ արել դադարեցնել բռնությունները։
«Ես անվերապահորեն դատապարտում եմ ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի վրա՝ ԵԱՀԿ-ի համագործակցության միջերկրածովյան գործընկերոջը: Ցանկացած բռնություն պետք է անհապաղ դադարեցվի: Իմ մտքերը զոհերի հետ են»,- գրել է կազմակերպության գլխավոր քարտուղարը X սոցիալական ցանցի իր էջում: