Միջազգային

ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին այս դժվարին պահերին. Բորել

ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին այս դժվարին պահերին. Բորել

Եվրամիությունը դատապարտել է Իսրայելի վրա հարձակումը:

«Մենք տագնապով հետևում ենք Իսրայելից ստացվող նորություններին: Միանշանակ դատապարտում ենք ՀԱՄԱՍ-ի հարձակումները։ Այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի: Ահաբեկչությունն ու բռնությունը ոչինչ չեն որոշում։ ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին այս դժվարին պահերին։ 

Իրենց տներում կամ Գազայի հատվածում պատանդ վերցված քաղաքացիական անձանց մասին լուրերը սարսափելի են։ Դա հակասում է միջազգային իրավունքին։ Պատանդներին պետք է անհապաղ ազատ արձակել։

ՀԱՄԱՍ-ի հարձակումները խորը տառապանք են պատճառում իսրայելցի ժողովրդին, մեծացնում լարվածությունը և խաթարում Պաղեստինի շահերը: Ավելի քան երբևէ անհրաժեշտ է աշխատել կայուն խաղաղության ուղղությամբ՝ խաղաղ գործընթացի շրջանակներում ջանքերի ակտիվացման միջոցով», - գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X սոցցանցի իր էջում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական