Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհ է դարձել 22 մարդ:
Նման տվյալներ է ներկայացրել The Times of Israel-ը։ Ավելի քան 300 մարդ է տուժել, գրում է պարբերականը:
ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Իսրայելի ևս 35 քաղաքացի, որոնց թվում կան զինվորականներ, գերեվարվել են: Բացի այդ, շարժումը հայտնում է իսրայելական Merkava Mk4 տանկի ոչնչացման մասին: