Միջազգային

Իսրայել պետությունը կհաղթի այս պատերազմում. Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայել պետությունը կհաղթի այս պատերազմում. Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածում «երկաթե թրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին «Ռազմաօդային ուժերի տասնյակ կործանիչներ այժմ գրոհում են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության թիրախները Գազայի հատվածում», — ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ: 

«Այսօր առավոտյան ՀԱՄԱՍ-ը լուրջ սխալ թույլ տվեց և պատերազմ սկսեց Իսրայել պետության դեմ։ Իսրայել պետությունը կհաղթի այս պատերազմում»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելական բանակը կորցրել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող իր բազաներից մեկի վրա:

Վերջին տվյալներով՝ Իսրայելի վրա հարձակման զոհ է դարձել առնվազն հինգ մարդ, ավելի քան հարյուր մարդ տուժել է:

ՀԱՄԱՍ- ը հայտնել է 35 գերեվարված իսրայելցու մասին:

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական