Միջազգային

Թուրքիայի ԱԳՆ-ն հորդորում է խուսափել իմպուլսիվ քայլերից

Թուրքիայի ԱԳՆ-ն հորդորում է խուսափել իմպուլսիվ քայլերից

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել իսրայելա-պաղեստինյան վերջին զարգացումների վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելում և Պաղեստինում բռնությունն ու լարվածությունը խորը մտահոգություն են առաջացնում։

«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում հանգստության շուտափույթ վերականգնմանը և խստորեն դատապարտում է խաղաղ բնակիչների մահը։ Մենք ընդգծում ենք, որ բռնության ակտերը և դրա հետևանքով էսկալացիան ոչ մեկին օգուտ չեն տալու, և կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել իմպուլսիվ քայլերից»,- ասված է փաստաթղթում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական