Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հաստատել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում։
«Ես հրավիրել եմ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարներին, և երկու ղեկավարներն էլ հաստատել են, որ կմասնակցեն այս հանդիպմանը», - Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին ժամանելուն պես լրագրողներին հայտնել է Միշելը։