Միջազգային

«Նախիջևանի հետ կապը կապահովվի Իրանով». Շահին Մուստաֆաև

«Նախիջևանի հետ կապը կապահովվի Իրանով». Շահին Մուստաֆաև

«Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները բազմակողմ են. այն ընդգրկում է տնտեսություն, առևտուր, լոգիստիկա, էներգետիկա»․ լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական ​​հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը։

Մուստաֆաևի խոսքով՝ կամուրջների միջոցով, որոնք կկառուցվեն Զանգելանի շրջանում, Իրանի տարածքով կապ կստեղծվի Նախիջևանի հետ։ Մուստաֆաևն ասել է, որ ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն, ու կամրջի նախագիծ է գծվել։ 

Բացի այդ, Արաքս գետի ափերին վերականգնողական աշխատանքներ են իրականացվել, և գետը վերադարձվել է նախկին հունին։ Միաժամանակ, նախատեսվում է ստեղծել մաքսային անցակետերի ենթակառուցվածք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական