Միջազգային

Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպանին

Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպանին

2023 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամմադին. տեղեկացրել է Նորվեգիայի նոբելյան կոմիտեն։

Ինչպես նշվում է որոշման բացատրական մասում, մրցանակը կհանձնվի կանանց ճնշումների դեմ նրա պայքարի, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատության առաջխաղացման համար պայքարի համար:

Նշենք, որ Մոհամադին բանտում է անցած տարվա նոյեմբերից։ Մինչ այդ նա 13 անգամ բանտարկվել է և հինգ անգամ ազատազրկման դատապարտվել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական