Արդարադատության միջազգային դատարանը՝ ՄԱԿ–ի գլխավոր դատական մարմինը, կանցկացնի հանրային լսումներ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) շրջանակներում։
Այն տեղի կունենա հինգշաբթի՝ ս․թ․ հոկտեմբերի 12-ին, Հաագայի խաղաղության պալատի դատարանի նստավայրում։ Լսումները նվիրված են լինելու ժամանակավոր միջոցների կիրառման խնդրանքին, որը ս․թ․ սեպտեմբերի 28-ին ներկայացվել է Հայաստանի կողմից։