Միջազգային

«Հուսով եմ՝ հասել ենք 200-ամյա հակամարտության վերջնական ավարտին». Հաջիև

«Հուսով եմ՝ հասել ենք 200-ամյա հակամարտության վերջնական ավարտին». Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը բրիտանական BBC-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրավիճակը․

«Մենք իսկապես ցավում ենք, որ խաղաղ բնակչության մեծ մասը որոշեց հեռանալ։ Իհարկե, այս դեպքում մենք հարգում ենք ընտրության ազատությունը և տեղաշարժի ազատությունը»,- ասել է Հաջիևը։ 

Հարցին՝ արդյո՞ք սա 30-ամյա հակամարտության ինչ–որ ավարտ է, Հաջիևն այսպես է արձագանքել. «Մենք հույս ունենք, որ դա այդպես է։ Մենք վերջապես հասել ենք 200-ամյա հակամարտության վերջնական ավարտին։ Ադրբեջանը խաղաղություն է ուզում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական