Միջազգային

Մենք ի գիտություն ենք ընդունում Ալիևի՝ Գրանադայի հանդիպմանը չմասնակցելը. Պատել

Մենք ի գիտություն ենք ընդունում Ալիևի՝ Գրանադայի հանդիպմանը չմասնակցելը. Պատել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վենդանտ Պատելը ի պատասխան հարցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի Գրանադայի գագաթնաժողովին ասել է որ իրենք «Ի գիտություն ենք ընդունում, որ նախագահ Ալիևը չի մասնակցի Գրանադայում առաջարկվող հանդիպմանը։

Մենք մշտապես հստակ ասել ենք, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար։ Սրանով զբաղվում է քարտուղարը և այլք՝ շարունակելով խորապես ներգրավված լինել և աշխատել այդ ուղղությամբ», - հավելել է Պատելը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական