Միջազգային

Թուրքիայում Ուկրաինայի հարցով միջազգային հանդիպում է մշակվում

Թուրքիայում Ուկրաինայի հարցով միջազգային հանդիպում է մշակվում

Թուրքիայում Ուկրաինայի հարցով միջազգային հանդիպում է պլանավորվում, մասնակիցների և ժամկետների մասին դեռևս հստակություն չկա․ RIA Novosti-ին հայտնել է Անկարայի դիվանագիտական ​​աղբյուրներից մեկը։

Թուրքիան պատրաստվում է հոկտեմբերին միջազգային հանդիպում անցկացնել, որի մասնակիցները կքննարկեն ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները և Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևի» իրագործումը․ հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հունիսի վերջին Կոպենհագենում տեղի ունեցան Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ, որոնք ներառում էին G7–ի երկրները, որոշ BRICS երկրներ և հենց Ուկրաինան, որտեղ քննարկվեցին Զելենսկու «խաղաղության բանաձևի» իրականացման ուղիները։ Մոսկվայում դա համարում են իրականությունից լիովին կտրված։ Այնուհետ Սաուդյան Արաբիան է այս ձևաչափով հանդիպում անցկացրել Ջիդայում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական