«Ուկրաինան չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու չափանիշներին, և նրա բնակչությանը չի կարելի կեղծ հույսեր տալ»․ հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախկին ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ Augsburger Allgemeine թերթին տված հարցազրույցում։
«Յուրաքանչյուր ոք, ով գործ է ունեցել Ուկրաինայի հետ, գիտի, որ սա մի երկիր է, որը կոռումպացված է հանրային բոլոր մակարդակներում»,- հայտարարել է Յունկերը: «Չնայած ջանքերին՝ Ուկրաինան պատրաստ չէ անդամակցության, երկրին անհրաժեշտ են զանգվածային ներքին բարեփոխումներ», - հավելել է Յունկերը։