Միջազգային

Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Ուկրաինայի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող զգալի մարդասիրական օգնության, մասնավորապես՝ ցուրտ պայմաններում էներգետիկ ոլորտին աջակցելու համար։
 
Բացի այդ, երկու երկրների ղեկավարներն աջակցություն են հայտնել պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, առկա սպառնալիքների և համագործակցության ապագա ձևաչափերի վերաբերյալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական