Միջազգային

«Ոմանք հրաժարվեցին ռուսական քաղաքացիությունից». Զախարովան անդրադարձել է ԼՂ նախկին ղեկավարների ձերբակալությանը

«Ոմանք հրաժարվեցին ռուսական քաղաքացիությունից». Զախարովան անդրադարձել է ԼՂ նախկին ղեկավարների ձերբակալությանը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Բաքվի կողմից ԼՂ նախկին ղեկավարների ձերբակալությանը։ Հարցին՝ ՌԴ-ն ինչ է անում նրանց ազատելու ուղղությամբ, Զախարովան ասել է. «Վստա՞հ եք, որ չեք շփոթում հարցի հասցեատիրոջը»։

Այնուհետ նա նշել է, որ այդ անձինք Հայաստանի քաղաքացիներ են, հետևաբար, Հայաստանը պետք է այդ հարցով զբաղվի. «Նրանցից ոմանք հրաժարվեցին ռուսական քաղաքացիությունից, ում մոտ ի սկզբանե հայկական քաղաքացիություն էր։ Ձեր նշած անձանցից ոչ մեկը ՌԴ քաղաքացի չէ։ Մեզ ոչ մեկը չի դիմել՝ ոչ ֆորմալ, ոչ էլ ոչ ֆորմալ եղանակով։ Ուստի եկեք անկեղծ խոսենք»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին և այլոց։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական