Միջազգային

«Մոսկվան որոշակի շփումներ հաստատել է Արևմուտքի հետ, բայց դա այն չէ, ինչի մասին գրում է Politico-ն». Պեսկով

«Մոսկվան որոշակի շփումներ հաստատել է Արևմուտքի հետ, բայց դա այն չէ, ինչի մասին գրում է Politico-ն». Պեսկով

«Մոսկվան որոշակի շփումներ է հաստատել Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց դա այն չէ, ինչի մասին գրում էր Politico-ն»․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ այնպես, ինչպես նկարագրում են։ Շատ անճշտություններ, սխալներ կան այս նյութում։ Ղարաբաղի հարցով որոշակի շփումներ եղել են, բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին այնտեղ գրված է», - ասել Է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ըստ Politico պարբերականի՝ Ադրբեջանի ռազմական հարձակումից ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները Թուրքիայում հանդիպել են իրենց ռուս գործընկերների հետ՝ գաղտնի հրատապ բանակցությունների վարելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական