«Ֆրանսիայի ռազմական ներկայության մասին, կարծում եմ, բավական լավ կարող են պատմել աֆրիկյան մի շարք երկրներ»․ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի՝ Երևանում արած հայտարարություններին։
Ըստ նրա՝ Փարիզն աֆրիկյան երկրներին միայնակ է թողել անվտանգային խնդիրների հետ այն բանից հետո, երբ ինչ-որ պահի անիմաստ համարեցին մասնակցել հետագա աշխատանքներին։ Նա կոչ է արել հաշվի առնել եղած փորձը. «Այդ փորձը ռեալ է, և այդ փորձը պետք է նկատի ունենալ»,- ասել է նա։