Միջազգային

Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ զորավարժություններ անցկացնել

Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ զորավարժություններ անցկացնել

Իրանի ռազմական պատվիրակությունը ժամանել է Բաքու. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի ՊՆ-ին։

Իրանի ներկայացուցիչները որպես դիտորդ կմասնակցեն ադրբեջանա-ղազախական «Խազրի-2023» զորավարժություններին։

Հանդիպման ժամանակ ընդգծվել է ապագայում Կասպից ծովում Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը։ Այս կապակցությամբ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների ռազմածովային ուժերի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական