Միջազգային

«Տեսակետների սովորական փոխանակում էր»․ Զախարովան ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների հանդիպման մասին

«Տեսակետների սովորական փոխանակում էր»․ Զախարովան ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների հանդիպման մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հաստատել է Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչների հանդիպման մասին Politico-ի հրապարակումը՝ հանդիպումն անվանելով «տեսակետների սովորական փոխանակում»:

Զախարովայի խոսքով՝ այդ հանդիպման մեջ ոչ մի գաղտնի բան չի եղել. «Հանդիպումն անցկացնելու նախաձեռնությունը եղել է Արևմուտքից։ Ոչ մի գաղտնի բան չի եղել, Իսկ եթե այս պատմությունը հիմա խաղարկվի սադրանքի նպատակով, ուրեմն՝ կարող ենք ասել, որ նպատակը եղել է սադրանքը»։

Ըստ հրապարակման՝ «Խովաևը, Կլաարը և Բոնոն Թուրքիայում գաղտնի բանակցություն են վարել ԼՂ-ի վրա հարձակումից մի քանի օր առաջ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական