Միջազգային

Դեպի Նախիջևան երկաթուղու կառուցումը նախատեսված է մինչև 2028թ.

Դեպի Նախիջևան երկաթուղու կառուցումը նախատեսված է մինչև 2028թ.

Թուրքիան նախատեսում է մինչև 2028 թվականը ավարտել դեպի Նախիջևան երկաթուղու կառուցումը։

Անկարան արդեն սկսել է դրա կառուցման համար մրցույթի նախապատրաստումը. Yeni Safak թերթին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդյուլքադիր Ուրալօղլուն։

Ըստ նրա՝ Կարս-Նախիջևան երկաթուղու երկարությունը կկազմի 224 կմ:

Ճանապարհը նախատեսվում է կառուցել արտաքին ներդրումների և վարկերի ներգրավման հաշվին։

Նախագծի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2019թ․։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական