Միջազգային

Բրիտանիան հավելյալ 200 զինվորական կուղարկի Կոսովո

Բրիտանիան հավելյալ 200 զինվորական կուղարկի Կոսովո

Կոսովոյում լարված իրավիճակի պատճառով ՆԱՏՕ-ն շուրջ 200 բրիտանացի զինվորական կուղարկի երկիր: Նրանք այնտեղ կտեղակայվեն KFOR խաղաղապահ ուժերի կազմում՝ այն 400 բրիտանացի զինվորականների հետ, որոնք արդեն գտնվում են Կոսովոյում՝ զորավարժությունների անցկացման համար: Այդ մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Դիլան Ուայթը:

Նրա խոսքով՝ մյուս դաշնակիցները նույնպես կավելացնեն իրենց KFOR զորախումբը։ Բրիտանական բանակի ստորաբաժանումն ուղարկվել է Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի տրամադրության տակ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Քրիստոֆեր Կավոլիի հատուկ խնդրանքով:

Որպես զորակազմի ուժեղացման պատճառ դաշինքը նշում է սեպտեմբերի 24-ին Կոսովոյի ոստիկանների վրա հարձակումը և տարածաշրջանում լարվածության աճը: ՆԱՏՕ-ն Բելգրադին և Պրիշտինային երկխոսության կոչ է անում՝ հանուն «կայուն խաղաղության»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական