Միջազգային

«Հայաստանը հնարավորությունը ուներ բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ». Ալիև

«Հայաստանը հնարավորությունը ուներ բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից և խաղաղության օրակարգից։ 

«Եվ, այնուամենայնիվ, ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կար։ Բայց դա անելու համար անհրաժեշտ էր հրաժարվել տարածքային բոլոր պահանջներից և դադարեցնել հակասական հայտարարությունները», - հայտարարել է Ալիևը։ 

Ալիևը նաև նշել է․ «Հայաստանի ղեկավարը մի կողմից ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից՝ սեպտեմբերի 2-ին շնորհավորական նամակ հղել, այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն իրականում գոյություն չունի։ Ինչպե՞ս կարող եք համատեղել այս երկու գործողությունները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական