Միջազգային

Բելառուսում ֆիզիկական անձանց արգելվել է դրոն գնել, վաճառել, շահագործել

Բելառուսում ֆիզիկական անձանց արգելվել է դրոն գնել, վաճառել, շահագործել

Բելառուսում հինգշաբթի՝ սեպտեմբերի 28-ից, ուժի մեջ է մտել ֆիզիկական անձանց կողմից անօդաչու թռչող սարքերի ներմուծման, շահագործման և արտադրության արգելքը․ հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պետական ​​մաքսային կոմիտեին։

Անօդաչու թռչող սարքերի ներմուծումը, արտադրությունը և օգտագործումն այժմ թույլատրվում է միայն կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին՝ մասնագիտական ​​գործունեության նպատակների համար և օրենքի պահանջներին համապատասխան:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական