Միջազգային

Ռուսաստանը Ղազախստանի միջոցով շարունակում է քարածուխ վաճառել Լեհաստանին

Ռուսաստանը Ղազախստանի միջոցով շարունակում է քարածուխ վաճառել Լեհաստանին

Ռուսական ածուխը շարունակում է հոսել Լեհաստան՝ չնայած այն հանգամանքին, որ նա առաջին երկրներից էր, որ կոչ արեց բոյկոտել ռուսական բնական ռեսուրսները։ Այս մասին գրում է Euractiv-ը՝ վկայակոչելով ընդդիմադիր կենտրոնամետ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունից լեհ սենատոր Քշիշտոֆ Բրեյսին․

«Ես ունեմ մի քանի տասնյակ նավերի ցուցակ, որոնք վերջին ինն ամիսների ընթացքում 900 հազար տոննա ռուսական ածուխ են մատակարարել Լեհաստան»,- նշել է նա։

Փաստաթղթերի համաձայն՝ ներմուծումը կատարվում է Ռուսաստանից բացի այլ երկրներից ևս, առավել հաճախ՝ Ղազախստանից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական