Միջազգային

Պաշտոնական Բաքուն Ղարաբաղի հայերին կոչ է արել չլքել իրենց բնակության վայրերը

Պաշտոնական Բաքուն Ղարաբաղի հայերին կոչ է արել չլքել իրենց բնակության վայրերը

Ադրբեջանի ԱԳՆ–ն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած հայտարարություններին։

«Վարչապետ Փաշինյանը քաջատեղյակ է, որ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերի հեռանալն իրենց անձնական որոշումն է և կապ չունի բռնի տեղահանման հետ։ Եթե հայ բնակիչների որևէ հատված չի ցանկանում ապրել և ենթարկվել Ադրբեջանի օրենսդրությանը և իշխանություններին, մենք չենք կարող ստիպել նրան դա անել, հակառակը՝ կոչ ենք անում հայ բնակիչներին չլքել իրենց բնակավայրը և մաս կազմել բազմազգ ադրբեջանական հասարակությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական