«Վաշինգտոնը և Բրյուսելը ազդում են Երևանի վրա, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)»,– ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնը և Բրյուսելը համոզում են Հայաստանի ղեկավարությանը՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը և խաղաղ պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել է դիվանագետը։