Միջազգային

Սամանթա Փաուերը ժամանել է Բաքու

Սամանթա Փաուերը ժամանել է Բաքու

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը ժամանել է Ադրբեջան։ Փաուերը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը և այդ կապակցությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը։ Փաուերին ուղեկցում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:

Իր այցի ընթացքում Փաուրեը կանդրադառնա նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հեռանկարներին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ ՄԶԳ-ն։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական