Միջազգային

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատան 2000 աշխատակից զբաղված է Հայաստանի տեղեկատվական դաշտի մշակմամբ». Զախարովա

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատան 2000 աշխատակից զբաղված է Հայաստանի տեղեկատվական դաշտի մշակմամբ». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի ժողովուրդը այնպիսի կենսական ողբերգությունների միջով է անցել, որ գիտի՝ ով է թշնամին, ով՝ բարեկամը, իսկ ով՝ հենց այնպես․ 

«Հայաստանի ժողովուրդը գիտի, որ օգնությունը միշտ եկել է Ռուսաստանի կողմից՝ մեր տարածքում, մեր խաղաղապահների կողմից կամ տնտեսական օգնության տեսքով։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան 2000 աշխատակից զբաղված է Հայաստանի տեղեկատվական դաշտի մշակմամբ։ 

Կրկնում եմ, մենք այդ ամենը տեսնում ենք, և դա անցնելու է։ Վերջին տարում հենց Վաշինգտոնը, Բրյուսելն ու Փարիզն էին իրենց մասին հայտարարում որպես տարածաշրջանի նոր միջնորդներ ու նոր հովանավորներ։ Տեսաք, թե ինչի բերեց այդ ամենը», - հավելել է Զախարովան։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական