Միջազգային

Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է Ղարաբաղում իրենց զոհերի թիվը

Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է Ղարաբաղում իրենց զոհերի թիվը

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնել է սեպտեմբերի 19-ին Ղարաբաղում իրականացրած ռազմական գործողությունների զոհերի թիվը։

Ըստ նախարարության տվյալների՝ զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 192 զինծառայող. 180-ը ԶՈւ զինծառայողներ են, 12-ը՝ ՆԳՆ-ի։

11 անձի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությամբ՝ դատագենետիկական փորձաքննություններ իրականացնելուց հետո:

Գերատեսչության տվյալներով՝ վիրավորվել է 511 զինծառայող և 1 քաղաքացիական անձ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական