Միջազգային

«Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ». Պեսկով

«Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ». Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտի առաջարկը՝ ստեղծել դիտորդական առաքելություն, որը կհետևի ադրբեջանա-հայկական հակամարտությանը․

«Մենք առարկայական որևէ բան դեռ չենք տեսնում ԼՂ-ում միջազգային մոնիթորինգային առաքելության ստեղծման առաջարկում։ Բացի այդ, դա չի կարող տեղի ունենալ առանց Բաքվի համաձայնության»,— ասել Է Կրեմլի ներկայացուցիչը։

Ներկայացնում ենք Պեսկովի հայտարարությունները՝ հիմնական կետերով. 

  • ՌԴ ՆԳՆ ղեկավարի այցը Հայաստան պլանային է. Կոլոկոլցևի և Փաշինյանի քննարկումներն ընթացիկ հարցերի շուրջ միանգամայն նորմալ է։
  • Մոսկվան Ղարաբաղի հարցով շարունակում է շփումները Բաքվի և Երևանի հետ։
  • Տնեսական բնագավառում Մոսկվայի և Երևանի համագործակցությունն էական ներդրում ունի Հայաստանի զարգացման գործում․ Ռուսաստանը կշարունակի օգնել։
  • Կրեմլը դեռևս որևէ կոնկրետություն չի տեսնում Ղարաբաղի հարցով դիտորդական առաքելություն ստեղծելու՝ ԱՄՆ-ի գաղափարի մեջ։
  • ՌԴ խաղաղապահները մտադիր են շարունակել աջակցել Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը՝ առկա մանդատին համապատասխան։
  • Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ։
  • ՌԴ-ն, ի համեմատ ԱՄՆ-ի «բանավոր միջամտությունների», դե ֆակտո է ներգրավված է ԼՂ կարգավորման գործընթացում։

Պեսկովը հիշեցրել է էներգետիկայի և ռեսուրսների արտոնյալ մատակարարումների հարցում ՌԴ-ի օգնությունը Հայաստանին՝ մեկնաբանելով այդ ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության առաջարկը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական