Միջազգային

«Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ տարածաշրջանի խաղաղության հարցում». Միլլեր

«Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ տարածաշրջանի խաղաղության հարցում». Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Նախիջևան և Թուրքիա–Ադրբեջան տրանսպորտային կապի հարցերը, որը կանցնի Հայաստանով, նշել է, որ իրենք համագործակցել են Թուրքիայի կառավարության հետ այդ հարցով․ «Դա այն հարցերից էր, որը պետքարտուղար Բլինքենը քննարկել է իր թուրք գործընկերոջ հետ, երբ նրանք հանդիպել են ուրբաթ՝ Նյու Յորքում։ 

Հույս ունենք, որ մեր բոլոր դաշնակիցներն ու գործընկերները կարող են կառուցողական դեր խաղալ տևական համաձայնության հասնելու գործում, և դա, իհարկե, կներառի Թուրքիային։ Բայց կոնկրետ առաջարկի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական