Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժման ներկայացուցիչները բանակցում են չինական «Huawei» ընկերության հետ՝ Աֆղանստանի քաղաքներում տեսախցիկների տեղադրման հարցում համագործակցության շուրջ։
Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով թալիբների ՆԳ նախարարությանը։ Միայն Քաբուլում նախատեսվում է մի քանի հազար հսկողության տեսախցիկներ տեղադրել։