Միջազգային

Էրդողան․ «Հայաստանից տարածաշրջանային խաղաղության հասնելու համապատասխան քայլեր ենք ակնկալում»

Էրդողան․ «Հայաստանից տարածաշրջանային խաղաղության հասնելու համապատասխան քայլեր ենք ակնկալում»

Նախիջևանում ավարտվել են Ալիև-Էրդողան բանակցությունները։ Բանակցությունների ընթացքում Էրդողանը խոսել է Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ վերջին ագրեսիայի և տարածաշրջանային իրավիճակի մասին։

Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. «Տարածաշրջանում վերջնական հաղթանակով նորմալացման նոր հնարավորություններ բացվեցին։ Հուսով եմ՝ այս հնարավորությունը կգնահատվի: Նաև հույս ունեմ, որ Հայաստանը կսեղմի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը և կդիմի անկեղծ քայլերի։ Ինչպես միշտ ասել ենք, խաղաղությունն այլընտրանք չունի։ Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար մենք Հայաստանից ակնկալում ենք համապատասխան քայլեր»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական