Միջազգային

Ղազախստանում փոխվել է ցամաքային զորքերի հրամանատարը

Ղազախստանում փոխվել է ցամաքային զորքերի հրամանատարը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ասան Ժուսուպովին նշանակել է հանրապետության ցամաքային զորքերի նոր գլխավոր հրամանատար։ Այս մասին հայտնում է Տոկաևի մամուլի ծառայությունը։ 

Նախկինում Ժուսուպովը զբաղեցրել է Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ 50-ամյա զինվորականը 1995 թվականին ավարտել է Ալմա-Աթայի Մարշալ Կոնևի անվան ռազմական ակադեմիան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական