Միջազգային

Վրաստանի նախագահը մեկնել է մերձբալթյան երկրներ

Վրաստանի նախագահը մեկնել է մերձբալթյան երկրներ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Լատվիա, Լիտվա և Էստոնիա՝ քննարկելու հանրապետության՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը․ այս մասին հայտարարել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ 

Զուրաբիշվիլին երեքշաբթի կհանդիպի Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչի հետ, իսկ չորեքշաբթի Վիլնյուսում բանակցություններ կվարի Լիտվայի ղեկավար Գիտանաս Նաուսեդայի հետ։ 

Վրաստանի կառավարության հետ նախագահի այցի համաձայնեցման մասին դեռ տեղեկություններ չկան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական