Միջազգային

Սամանթա Փաուերն ու Յուրի Քիմը այսօր կժամանեն Հայաստան

Սամանթա Փաուերն ու Յուրի Քիմը այսօր կժամանեն Հայաստան

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը այսօր կժամանեն Հայաստան։ 

«Փաուերը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակից բխող մարդասիրական կարիքները լուծելու հանձնառությունը», - ասել է ԱՄՆ պաշտոնյան։ 

Փաուերը կլինի ԱՄՆ ՄԶԳ առաջին ղեկավարը, ով կգա Հայաստան և կհաստատի ԱՄՆ-ի գործընկերությունը երկրի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության առնչությամբ և քննարկելով հումանիտար ճգնաժամը կարգավորելու միջոցները: Այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությունը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական