Միջազգային

Էրդողանն ու Ալիևը վաղը կքննարկեն ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ քառակողմ հանդիպումը

Էրդողանն ու Ալիևը վաղը կքննարկեն ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ քառակողմ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է վաղն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Անկարայի առաջարկած հանդիպումը։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային օրակարգը, ռազմական և էներգետիկայի ոլորտներում համագործակցություն։ 

Վաղը Էրդողանը կայցելի Նախիջևան, որտեղ կմասնակցի Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը, ինչպես նաև Իգդիր-Նախիջևան գազատարի հիմքը դնելու աշխատանքներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական