Միջազգային

«Հայաստանը պետք է օգտագործի այս հնարավորությունը, քանի դեռ ժամանակ կա». Թուրքիայի ԱԳ նախարար

«Հայաստանը պետք է օգտագործի այս հնարավորությունը, քանի դեռ ժամանակ կա». Թուրքիայի ԱԳ նախարար

Ղարաբաղում հակաահաբեկչական միջոցառումները հնարավորությունների նոր պատուհան են բացել Հարավային Կովկասում կայունություն և հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի այս հնարավորությունը, քանի դեռ ժամանակ կա։ «Մենք կշարունակենք աշխատել այնքան, որքան կարող ենք՝ ապահովելու խաղաղություն, կայունություն և բարգավաճում հարևան տարածաշրջաններում»։ 

Ֆիդանը նշել է, որ Ադրբեջանի կողմից հակաահաբեկչական միջոցառումների իրականացումը վկայում է այն մասին, որ Բաքուն խնդրի լուծման այլ տարբերակ չուներ, քանի որ 2020թ․ զինադադարի կնքումից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պարտավորություններ։

Թուրք նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը երկար ժամանակ համբերատար սպասում էր այնպիսի հարցերի լուծման, ինչպիսիք են «Զանգեզուրի միջանցքի բացումը» և «Ադրբեջանի ինքնիշխանության հաստատումը Ղարաբաղում՝ էթնիկ հայ բնակչությամբ բնակեցված տարածքներում»։

Ֆիդանն ընդգծել է, որ Ղարաբաղում հակաահաբեկչական միջոցառումները երկար չեն տևել։

«Սա նպատակաուղղված գործողություն էր, որը չէր ազդում խաղաղ բնակչության վրա․ նպատակն էր վերացնել որոշակի զինված տարրերը և ճանապարհ հարթել տարածաշրջանում Ադրբեջանի օրինական ինքնիշխանության համար։ Մենք դա բացատրել ենք բոլոր կողմերին»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական