Միջազգային

Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Տոյվո Կլաարին

Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Տոյվո Կլաարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Կլաարը դրական է գնահատել Ադրբեջանի նախագահի ուղերձը՝ կապված ԼՂ բնակչության վերաինտեգրման հետ, ինչպես նաև Եվլախում կայացած հանդիպումը։ Ալիևը նշել է, որ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթներն են Ղարաբաղի տարածաշրջանի սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծումը, ինչպես նաև Ադրբեջանի վերաինտեգրման ծրագրերը։

Նա նաև հայտարարել է, որ Ղարաբաղում արդեն սկսվել է զենք-զինամթերքի հավաքագրման գործընթացը, և հայտնաբերվել են շատ մեծ թվով պահեստներ՝ զենք-զինամթերքով։

Ալիևի խոսքով՝ ներկայումս տարածաշրջանն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու լավագույն հնարավորությունը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական