Միջազգային

Ադրբեջանը մտադիր է Լեռնային Ղարաբաղի հետ խնդիրները լուծել երկխոսության միջոցով՝ առանց երրորդ կողմի

Ադրբեջանը մտադիր է Լեռնային Ղարաբաղի հետ խնդիրները լուծել երկխոսության միջոցով՝ առանց երրորդ կողմի

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաալիքին։ Աբդուլաևան խոսել է Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծած ագրեսիայի, Ադրբեջանի ինտեգրացիոն պլանների և այլ հարցերի մասին։

 

Ձեզ ենք ներկայացնում Աբդուլաևայի հարցազրույցի ամենակարևոր հայտարարությունները. 


• Ադրբեջանը սկսել է իր միջոցառումներ՝ ի պատասխան ՀՀ կառավարության կողմից աջակցվող «անօրինական զինված խմբավորումների լայնածավալ սադրանքների»։

• Հայաստանը չի կատարել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն իր զինուժը դուրս բերելու պարտավորությունները։

• Անհրաժեշտ է տարբերակել Ղարաբաղի հայ բնակիչներին, որոնց մենք համարում ենք մեր քաղաքացիները, և «անօրինական զինված խմբավորումներին»։

• Ղարաբաղում իրականում ապրում է ոչ թե 120 հազար, այլ 60 հազար հայ, որից 10 հազարը «ոչ ֆորմալ, կիսառազմական ուժերի անդամներ են»։ Այս ապօրինի զինված խմբավորումների կողմից պատանդ են պահվում Ղարաբաղի խաղաղ բնակիչները։ 

• Ադրբեջանը տարեսկզբից նրանց հրավիրել է երկխոսության։ Ցավոք, միայն մեկ հանդիպում է կայացել, հետո Ադրբեջանի հրավերը երկու անգամ մերժվել է։ Եվլախում կայացած վերջին հանդիպումը լավատեսություն է առաջացնում։ 

• Ադրբեջանը մտադիր է Ղարաբաղի հայ բնակիչների հետ խնդիրները լուծել երկխոսության միջոցով և երրորդ կողմի ներգրավման անհրաժեշտություն չի տեսնում։

• Ցեղասպանության մեղադրանքները բացարձակապես անհիմն են. եթե դա այդպես է, ինչո՞ւ Հայաստանը չի բարձրացնում այդ հարցը արդարադատության միջազգային դատարանում։ Որովհետև ակնհայտորեն դա ճիշտ չէ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական