Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել են Ուկրաինայի պաշտպանունակության համակարգային ամրապնդումը, ինչպես նաև պայմանավորվել զենքի և պաշտպանական համակարգերի համատեղ արտադրության շուրջ․
«Մենք արդյունաբերական բազա ենք պատրաստում հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրելու համար։ Ուկրաինան հաղթահարելու է այս պատերազմը, բայց մենք պետք է հուսալի պաշտպանություն ստեղծենք ագրեսիայի կրկնությունից»,- ասել է Զելենսկին։