Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Իլիա Դարչիաշվիլին և Հաքան Ֆիդանը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմնական խնդիրները։ Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Նախարարները ևս մեկ անգամ ընդգծել են տարածաշրջանի կայուն զարգացման համար խաղաղության ապահովման անհրաժեշտությունը և նշել այս գործընթացում ինչպես Վրաստանի, այնպես էլ Թուրքիայի հատուկ դերը։