Միջազգային

«Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունը Հայաստանի ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանք էր». Թուրքիայի ՊՆ նախարար

«Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունը Հայաստանի ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանք էր». Թուրքիայի ՊՆ նախարար

«Ադրբեջանի գործողությունը Ղարաբաղում հետևանք էր այն բանի, որ Հայաստանը չկատարեց նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները»․ այս մասին Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը։

«Ռուսաստանն ասաց, որ բոլոր հողերը Ղարաբաղում պատկանում են Ադրբեջանին»։ Նա հույս է հայտնել, որ Բաքվի ձեռնարկած գործողությունը քայլ կլինի դեպի երկարաժամկետ խաղաղություն․ «Հատկապես, եթե Հայաստանը պատշաճ կերպով կատարի իր պարտավորությունները, և խաղաղության համաձայնագրի դրույթները հնարավորինս արագ կյանքի կոչվեն, այդ դեպքում տարածաշրջանում խաղաղության և հանգստության մթնոլորտ կհաստատվի», - եզրափակել է Գյուլերը: Այդ մասին հայտնել «ՏԱՍՍ» գործակալությունը հղում անելով թուրքական «Milliyet»-ին։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական