Միջազգային

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների դիմումը, որը ստացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023թ․ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13: 00-ին, դադարեցնել լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումները՝ հետևյալ պայմաններով․

1. Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում տեղակայված Հայաստանի զինված ուժերի կազմավորումները և հայկական անօրինական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, թողնում մարտական դիրքերը և ամբողջովին զինաթափվում: Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները լքում են Ադրբեջանի տարածքը, հայկական անօրինական զինված կազմավորումները կազմալուծվում են:

2. Զուգահեռաբար հանձնվում է ամբողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։

3. Վերոնշյալ գործընթացների իրականացումն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համակարգմամբ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական