Միջազգային

«Երևանը նախընտրեց բախտը փնտրել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մոտ»․ Զախարովա

«Երևանը նախընտրեց բախտը փնտրել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մոտ»․ Զախարովա

Ռուս խաղաղապահները հարվածն իրենց վրա վերցրեցին՝ հանուն տարածաշրջանի խաղաղության։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ 

«Սև երախտամոռությունը, որով անբարեխիղճ մարդիկ փորձեցին կասկածի տակ դնել նրանց գործունեությունը, չի ստվերի խաղաղապահների սխրանքը, այլ հավիտենական ամոթով կթողնի զրպարտողներին»,- նշել է Զախարովան՝ անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների մեքենան գնդակոծելոլեու լուրին, որի հեռևանքով զոհվել էին ռուս խաղաղապահներ:

Նրա խոսքով՝ Երևանը նախընտրեց ոչ թե իրականացնել այն, ինչի տակ ստորագրել էր, այլ իր բախտը փնտրել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մոտ։

«Սա դարձավ Երևանի կողմից ԼՂ հարցի վերջնական որոշումը։ Ինչո՞ւ Փարիզն ու Բրյուսելը ստիպեցին պաշտոնական Երևանին դա անել, այս հարցերը պետք է ուղղել նրանց»,- ասել է Զախարովան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական